|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ-ը հանձն է առել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման խաղաղ գործընթացը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Կո Մին Չժոնին հղումով:
Նրա պնդմամբ՝ Թրամփն ուղերձում շեշտել է, որ «մտադիր է շարունակել Կորեական թերակղզին միջուկայինից ազատ խաղաղության գոտու վերածելու՝ Սեուլի հետ համատեղ շարժումը»:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հարավային Կորեան և ԱՄՆ-ը շարունակում են ջանքեր ձեռնարկել բաժանված ընտանիքների խնդրի լուծման համար, որոնց անդամները 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ավարտից հետո հայտնվել են 38-րդ զուգահեռականի տարբեր կողմերում:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը Հարավային Կորեայի Մուն Չժե Ինին ցավակցել է նրա մոր մահվան կապակցությամբ՝ բացատրելով, որ տիկնոջ՝ Մելանիայի հետ «խոր վշտով» են համակվել՝ այդ լուրը լսելով: