|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում կասկած է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցը կլուծվի դիվանագիտական ճանապարհով. հայտնում է НТВ-ն:
«Նախագահները և նրանց աշխատակազմերը բանակցում էին Հյուսիսային Կորեայի հետ 25 տարի, համաձայնություններ էին ձեռք բերվում և հսկայական գումարներ վճարվում, և դա չաշխատեց: Համաձայնությունները խախտվել են մինչև թանաքը կչորանար, ամերիկացի բանակցողներին հիմարացրել են: Կներեք, բայց միայն մի բան կաշխատի այս դեպքում»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում, սակայն չի հստակեցրել, թե ինչ նկատի ուներ` «միայն մի բան» ասելով: