|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն սեպտեմբերի 13-ին այցելել է Հյուսիսային Կորեա և Փհենյանում նրան ընդունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհուրդը, գրում է interfax.ru-ն:
«Սեպտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Ս.Կ. Շոյգուի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Փհենյանում։ Մեր երկրների միջև շարունակվող ռազմավարական երկխոսության շրջանակում մեր կորեացի գործընկերների հետ տեղի է ունեցել մտքերի էական փոխանակում երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ»,- ասվում է Անվտանգության խորհրդի կայքում։