|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հյուսիսային Կորեայում ինտերնետը մի քանի ժամ անջատված մնալուց հետո վերականգնվել է. տեղեկացնում է Washingtonpost-ը:
Հյուսիսային Կորեայի ինտերնետն անջատվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Փհենյանին մեղադրել էր «Սոնի» ընկերության դեմ հաքերային հարձակում իրականացնելու մեջ: «Սոնի»-ի վրա հարձակման հետևանքով բացահայտվել էին ընկերության բազմաթիվ նախագծեր: Հարձակման պատճառը «Հարցազրույց» կատակերգական ֆիլմն էր, որում ներկայացված է Կիմ Չեն Ընի սպանությունը:
ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության խոսնակ Բերնադետ Միհանը «Բլումբերգ»-ին հայտնել է, որ իրենք տեղեկություն չունեն Հյուսիսային Կորեայում ինտերնետի խնդիրների մասին: