|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում, որտեղ մեկուսացված են Թեհրանից Հայաստան ժամանած 30 ուղևորները, վերականգնվել են կոմունալ հարմարությունները. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ուզում եմ տեղեկացնել նաև, որ երկար ժամանակ չաշխատած և վնասված տաք ջրի համակարգը նույնպես մեր մասնագետները վերանորոգեցին և այն արդեն գործում է։ Վաղը կաշխատի ինտերնետը և հավանաբար նաև ներքին հեռուստատեսային ցանցը»։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 1-ին, Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել՝ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ. նա մեկուսացվել է: Նրա հետ միևնույն օդանավով Հայաստան եկած մնացյալ 30 ուղևորները ևս մեկուսացվել են: