|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ կապված նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնք ուղղված են չինացի և հյուսիսկորեացի անհատների ու հաստատությունների դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներին:
Երկրորդային պատժամիջոցների մեջ են մտնում Հյուսիսային Կորեայից, Չինաստանից և Ռուսաստանից 8 անձինք։
Korea Mangyongdae Computer Technology Corp. տեխնոլոգիական ընկերությունը և Հյուսիսային Կորեայի Ryujong Credit Bank-ը նույնպես ներառվել են այդ ցանկում:
Երկրորդային պատժամիջոցներով ԱՄՆ-ն պատժում է երրորդ կողմերին՝ արդեն իսկ պատժամիջոցների տակ գտնվող երկրների կամ կազմակերպությունների հետ արգելված գործարքներ կատարելու համար։