|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սեպտեմբերի 5–ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր:
Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է: Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում, մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ փոխանցվում է նրանից: Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը: Երեխայի բուժման պրոսեցը կարելի է համարել ավարտված:

Ծնողների անունից ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Շնորհակալություն նաև բժշկական թիմին, որոնք թույլ տվեցին հավատալ հրաշքներին»:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան տղա երեխայի, որը, ըստ նախնական տվյալների, ընկել էր նույն շենքի 6-րդ հարկից: