|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հարգելիներս, մամուլում լուր է տարածվել այն մասին, որ երեկ ՝ իմ հայտարարությունից հետո, Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները հսկում են իմ հայրական տունը և իմ անվտանգությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով ախօրեին հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին:
Նա, մասնավորապես, հավելել է. «Նման բան չի եղել և որպես կանոն իմ խնդիրներին մասնակից չեմ դարձնում որևէ մեկին և չունեմ սովորություն անհանգստացնելու կամ ծանրաբեռնելու իմ շրջապատին և ինձ սիրող ու գնահատող մարդկանց:
Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես ապրում եմ նույն կերպ՝ ինչպես միշտ:
Ներողություն եմ խնդրում զանգերի մեծ մասին չպատասխանելուս համար:
Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու:
Պապս կասեր «Դավեն նստողը կուզեկուզ ման չի գա»: