|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը օրինագիծ է մշակել, որով երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հարցուպատասխանի պետք է կանչվի: Պատճառն այն է, որ Թուրքիայի Քոնյա քաղաքում ավտոբուսների կանգառներում փակցվել են ատելության խոսք պարունակող ցուցանակներ:

«Քրիստոնյաների և հրեաների հետ ընկերություն մի՛ արեք: Նրանք միմյանց հետ են ընկերություն անում: Ձեզնից ով նրանց հետ ընկերություն անի, նա էլ է նրանցից». այսպիսի տողերով պաստառները տեղադրել էին Անադոլուի երիտասարդական միության և Ազգային երիտասարդության հիմնադրամի անդամները, որոնց ստորագրությունն առկա է պաստառների տակ:
Փայլանն օրինագծի մեջ հարցադրումներ է անում.
Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի նախագահ Էրեն Քեսքինն էլ իր հերթին է արձագանքել այս միջադեպին և հայտարարել, որ որպես ՄԻԱ Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողով, հայց են ներկայացրել ԱԶԿ (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն) և «Բարօրություն» կուսակցությունների երիտասարդական թև համարվող ԱԵՄ-ի և ԱԵՖ- դեմ:

Փայլանը նաև թվիթերյան գրառում է արել. «Հանդիպել եմ Քոնյայի քաղաքապետարանի լիազոր անձանց հետ: Հավաքվել էին քրիստոնյաների և հրեաների դեմ ատելության խոսք պարունակող ցուցանակների պատճառով ստացված արձագանքների համար: Շարունակելու ենք ատելության խոսքերի և ատելությունից ծնված հանցանքների դեմ պայքարը»: