|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում Թարգմանչաց տոնի առթիվ կկազմակերպվի թարգմանության զարգացման պատմությունն արտացոլող գրականության ցուցադրություն: Կներկայացվեն հայ գրողների գրքերի՝ օտար լեզուներով թարգմանություններ՝ ամենահին հրատարակություններից մինչև ամենանորերը:
Ցուցադրությանը կհետևի մանկավարժ, թարգմանիչ Արմինե Փիլոյան-Վրտեսկայի կազմած և նկարազարդած երկլեզու՝ հայերեն-մակեդոներեն «Այբբենարանի» և «Հայերենի աշխատանքային տետր»-ի շնորհանդեսը: Նոր տիպի դասագրքերը նախատեսված են Մակեդոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների, հայկական կիրակնօրյա դպրոցում սովորողների համար, որտեղ դասավանդում է հեղինակը: