|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպություն, որտեղ հանդիպել է ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանիին, շրջայց կատարել կազմակերպությունում, ծանոթացել գրական և արխիվային նմուշներին, գրառում կատարել պատվավոր հյուրերի համար նախատեսված հուշամատյանում: Հայտնում են Իրանում ՀՀ դեսպանատնից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան միջմշակութային կապերին, մասնավորապես՝ հին ձեռագրերի, երկու երկրների արխիվների, ազգային գրադարանների ոլորտներում փոխգործակցությանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ԻԻՀ ազգային գրադարանում հիմնել հայկական անկյուն, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը նվիրված գրքեր:
Հայաստանում գիրք նվիրելու օրվան ընդառաջ դեսպան Հակոբյանը Ղոլամռեզա Նուրիին է նվիրել Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմը: