|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի հնագույն և ամենամեծ գրադարաններից մեկում` Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանում բացվել է նոր ցուցահանդես` «Հայաստան. մշտակայուն մշակույթի գլուխգործոցները» խորագրով: Այն նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ցուցահանդեսում ներկայացված են Ավետարաններ և ձեռագրեր, որոնք Բոդլեյան գրադարանը հավաքել է վերջին 400 տարիների ընթացքում: Ցուցահանդեսին իր մասնակցությունն է բերել նաև տեղի հայկական համայնքը` տրամադրելով որոշ նմուշներ:
Ցուցահանդեսի պաշտոնական բացման մեկնարկը տվել է Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը:
Ցուցադրությանը ներկայացված են 17-րդ դարասկզբի հայտնի մանրանկարիչ Մեսրոպ Խիզանեցու «Ավետարանը», դեռ 18-րդ դարից «եկող» Գրիգոր Նարեկացու «Նարեկը», ինչպես նաև 20 հին մանրադրամների հավաքածու, որոնք ներկայացնում էին Հայաստանի քաղաքական և տնտեսական պատմությունը: Ներկայացված են նաևլ Ցեղասպանությունը վերապրածների ձեռքի աշխատանքները` հայկական ավանդական ասեղնագործություններ և ժանյակավոր գործվածքներ, ընտանեկան լուսանկարներ:
Ցուցահանդեսը կգործի մինչև 2016-ի փետրվարի 28-ը:
