|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Կարմիրի 60 երանգները» ցուցահանդեսը: Ներկայացված են Սանկտ Պետերբուրգում բնակվող անվանի հայ նկարիչ Աշոտ Խաչատրյանի ստեղծագործությունները:
Աշոտ Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության վարչության անդամ է, «Սանկտ Պետերբուրգի նկարիչ» լրագրի համահիմնադիրն ու գլխավոր խմբագիրը, նա հասարակական ակտիվ գործիչ է, ինչպես նաև Ռուսաստանում և արտերկրում մի շարք ցուցահանդեսների կազմակերպիչ և մասնակից: Աշոտ Խաչատրյանի վաղ շրջանի ստեղծագործություններն աչքի են ընկնում կատարման թեթևությամբ և ազատությամբ: Նրա արվեստին նվիրված հոդվածները վերնագրված են` «Կարմիր երանգների աշխարհ», «Կարմիրը և կանաչը»:
Նկարիչն իր վերջին կտավներում հանգում է մտահղացումների մարմնավորման ավելի ընդգծված ամբողջականության: Մանրուքներն ու մանրամասները չեն թաքցնում ամենակարևորը` կերպարի հուզական ներքին լարվածությունը: Նույնիսկ վերացական նկարները ճանաչելիության և ճշմարտության զգացմունք են արթնացնում:
Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 5-ը: