|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը և բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից առաջարկված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում ընդունվեց 93 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում արվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, բուքմեյքերական գրասենյակների տարածքը չպետք է գերազանցի 200 քառ. մետրը: Օրենքի ընդունումից հետո ՀՀ տարածքում բուքմեյքերական գրասենյակներ առկա են լինելու հետևյալ տրամաբանությամբ՝ ամեն կազմակերպությունից յուրաքանչյուր մարզկենտրոնում, ինչպես նաև Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում կլինեն մեկական բուքմեյքերական գրասենյակներ: Բուքմեյքերական գրասենյակներ կլինեն նաև այն 4 քաղաքներում (Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի և Սևան), որտեղ առաջարկվող նախագծով թույլատրում է խաղատների գործունեությունը:
Օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2020-ի նոյեմբերից: