|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«ՀԺ» աղբյուրների պնդմամբ, ապրիլի 24-ին քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր թույլատրվելու է միայն ժամը 14.00-ից հետո:
«Մինչ այդ՝ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք են մատուցելու օտարերկրյա պատվիրակությունները: Սպասվում է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդում են լինելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 120 հոգանոց պատվիրակությունով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է համարվում նաև Հռոմի պապի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու այցը: Բացի սա՝ լինելու են օտարերկրյա բարձրաստիճան այլ պատվիրակություններ ևս:
Այս կապակցությամբ անվտանգության բացառիկ միջոցառումներ են ձեռնարկվելու: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը երեկ, մեր թղթակցի հարցին ի պատասխան, ոչ հաստատել և ոչ էլ հերքել է սահմանափակումների մասին տեղեկությունները»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։