|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այս տարեվերջին ամերիկյան ավիաընկերությունները թռիչքից և վայրէջքից առաջ գուցե այլևս չպահանջեն անջատել iPad-ը և Kindle-ը. գրում է The New York Times:
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային ծառայությունը հանձնարարել է այս ոլորտում մասնագիտացած ընկերություններին` Amazon-ին, Boeing-ին, Ուղեկցորդների ասոցիացիային և ԱՄՆ կապի դաշնային գործակալությանը, ուսումնասիրել, թե որքանով են վտանգավոր միացված պլանշետները թռիչքի և վայրէջքի ժամանակ: Եթե պարզվի, որ դրանք վտանգավոր չեն, ապա ուղևորներին կթույլատրվի ազատորեն օգտագործել իրենց պլանշետները:
Սակայն այս ազատությունը վերաբերում է բացառապես պլանշետներին, և դեռևս խոսք լինել անգամ չի կարող բջջային հեռախոսների մասին: