|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Չեխիայում ապրիլի 1-ից ուժի մեջ մտավ «Մարիխուանան բժշկական նպատակներով օգտագործելու մասին» օրենքը:
Օրենքը քննարկման էր դրվել դեռ 2012-ի դեկտեմբերին, սակայն նման որոշում հաջողվեց ընդունել միայն մեկ շաբաթ առաջ: Մարիխուանան կթույլատրվի օգտագործել միայն դեղատոմսով` որոշ հիվանդությունների դեպքում` քաղցկեղի, ՁԻԱՀ-ի, էկզեմայի, ինչպես նաեւ որպես ցավազրկող` նույնպես հատուկ դեպքերի համար:
Ըստ ամենայնի` սկզբնական շրջանում Չեխիան մարիխուանա կներկրի Նիդերլանդներից` մինչեւ տեղի ընկերությունները կստանան հատուկ լիցենզիա` տեղում թմրանյութն աճեցնելու համար: Ի դեպ, 1 գրամ մարիխուանան կարժենա 3-8 եվրո:
Աղբյուրը` bbc.com