|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած «Անկախության երթ-Մեր հայրենիք» խորագրով տոնական միջոցառումը մեկնարկեց երթով:
Մատենադարանի հարակից հատվածից, երիտասարդների գլխավորած երթը՝ դրոշներով, թմբկահարների ուղեկցությամբ, շարժվեց Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցներով՝ դեպի Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից և պետականության խորհրդանիշերից մեկը հանդիսացող Արամ Մանուկյանի արձանի մոտ:
Երթի նպատակը անկախության ոգեկոչումն է, անկախության ընկալման բարձրացումը ժողովրդի մոտ:
Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Տոնական երեկոն շարունակվում է ազգային երգերի կատարողների և Adana Project խմբի մասնակցությամբ: