|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Օր օրի երկրի տնտեսական և սոցիալական վիճակը ոչ միայն հեղափոխական առաջընթաց չի ապրում, այլև մի շարք կարևոր բնագավառներում արձանագրում է հետընթաց՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի՝ օրերս ներկայացրած 100 փաստերի երկրորդ խումբը:
Տնտեսագետը, ուսումնասիրելով այդ փաստերը, 2 հիմնական ոլորտում՝ տնտեսական և սոցիալական, առանձնացրել է իր դիտարկումները:
Հավաքական իմաստով եզրակացրել է, որ այդ փաստերով ոլորտների մասին ամբողջական պատկեր հնարավոր չէ ստանալ, քանի որ դրանք խնամքով ընտրված են և հիմնականում ներկայացնում են այնպիսի թվեր, որոնք, թերևս, որոշակի դրական միտում են ունեցել, բայց դրանց առնչվող բացասական ցուցանիշները չեն ներկայացվել:
Թադևոս Ավետիսյանը հիշեցնում է կառավարության հնգամյա ծրագիրը, որում չկային հստակ ցուցանիշներ, և որը որևէ կերպ չափելի չէր. «Այն, ինչ ամիսներ առաջ մենք կանխատեսում էինք, մտահոգություն էինք հայտնում, այսօր արդեն իրողություն է, և այդ բացը փորձում են տարբեր ձևով լրացնել նաև, ցավում եմ ասել, մանիպուլյացիաներ անելով վիճակագրական պատկերներում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: