|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ղրղզստանի ոստիկանության աշխատակիցները Բիշքեկում անկարգությունների ընթացքում ձերբակալել են նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի մոտ 40 կողմնակիցների,հայտնում է РИА Новости-ն` երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով:
Գերատեսչության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Գրեթե 40 ցուցարար է ձերբակալվել: Ներկայում աշխատանքներ են տարվում անկարգություններ հրահրողներին հայտնաբերելու ուղղությամբ»:
ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ անցյալ գիշեր տեղի ունեցած անկարգություններին մասնակցել է շուրջ 1500 մարդ։ Վերջիններս վնասել են խանութների ցուցափեղկերը, այրել աղբամանները, ինչպես նաև կոտրել խախտումների համար նախատեսված տեսախցիկները։
«Կողոպուտների դեպքեր չեն արձանագրվել»,-հայտնել են ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ Աթամբաևը նախօրեին ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում:
Նշենք նաև, որ օգոստոսի 8-ին ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 98-ի: