|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բիշքեկի դատարանը մինչև նոյեմբերի 29-ը հետաձգել է այն գործով դատավարությունը, որով մեղադրյալներից մեկը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն է. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ երկրի նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարյովի խոսքերին հղումով:
Նոյեմբերի 15-ին Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանում սկսվել Է քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևի անօրինական ազատման առթիվ հարուցված քրեական գործի՝ ըստ էության քննությունը, որով մեղադրյալներից մեկն Աթամբաևն Է:
«Ամբաստանյալներից մեկի հիվանդության և Ալմազ Շարշենի Աթամբաևի՝ դատարան ներկայանալ հրաժարվելու պատճառով դատավորը դատավարությունը հետաձգեց մինչև նոյեմբերի 29-ը»,- հայտնել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ նախկին նախագահը հրաժարվում է դատավարությանը մասնակցելուց, ըստ որում՝ օրենքով պետության նախկին ղեկավարին, որն այժմ գտնվում է քննչական մեկուսարանում, հարկադրաբար բերելն անհնար է: