|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ավարտվել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն: Այսօր՝ սեպտեմբերի 17-ի առավոտյան, նա Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի եւ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ այցելել է Արաշան համայնքում գտնվող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների եւ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել:
Պատվիրակությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել նաեւ Ղրղզստանում 1916թ. ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին: Նրանք այնուհետեւ այցելել են «Գազպրոմը երեխաներին» ծրագրի շրջանակներում կառուցված սպորտային համալիր, ծանոթացել ստեղծված պայմաններին: