|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ղրղզստանում մի շարք աղմկահարույց ձերբակալություններից հետո երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ. հայտնում է Независимая газета-ն: Նա իր աջակիցների ձերբակալությունները «քաղաքական շարժառիթ ունեցող ու անհիմն» է որակել:
«Ղրղզստանի նախկին վարչապետին` Սափար Իսակովին, և Պետական մաքսային ծառայության նախկին նախագահ, մեր կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կուբանըչբեկ Կուլմատովին ձերբակալելու որոշումը կոռուպցիայի դեմ պայքար չէ»,- նշել է նա:
Ըստ Աթամբաևի` նրանք հենց այն մարդիկ են, ովքեր աչքի են ընկել կոռուպցիայի դեմ պայքարում: «Սափար Իսակովի կառավարությունն այս տարվա չորս ամիսների ընթացքում ապահովել է բյուջեի` 5 միլիարդ սոմի պրոֆիցիտը»,- ասել է նախկին նախագահը:
Ըստ նրա` նման ցուցանիշի երկրի անկախության ընթացքում հաջողվել է հասնել առաջին անգամ:
Աթամբաևը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին աղաղակների անվան տակ փաստացիորեն «վհուկների որս» է սկսվել նրանց նկատմամբ, ովքեր ունեն իրենց կարծիքը, իրենց դիրքորոշումը: