|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մայք Պոմպեոն կրկին հանդես է եկել հակաիրանական հայտարարությամբ՝ նշելով, թե իբր Իրանի դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները երկրի համակարգի թուլացման պատճառ է դարձել: Այս մասին ըստ ԻՍՆԱ-ի՝ նա գրել է USA Today պարբերականում:
Պոմպեոն իր հակաիրանական հոդվածում նշել է. «ԱՄՆ-ն Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության եւ ֆինանսական մուտքերի սահմանափակման միջոցով, ցանկանում է Թեհրանին ստիպել բանակցություններ վարել նոր միջուկային համաձայնագրի շուրջ»:
Ըստ Պոմպեոյի՝ Իրանի հետ համապարփակ նոր համաձայնագրի կարեւոր շեշտադրումները համարվելու են:
Պոմպեոն, չանդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ ահաբեկչական գործողություններին, Իրանին մեղադրել է տարածաշրջանում ահաբեկչությանը եւ բռնությանն աջակցելու մեջ: