|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ներկայիս դրությամբ Միջուկային համապարփակ համաձայնագրով Իրանի ստանձնած հանձնառությունների կրճատման երրորդ քայլի իրագործումն անխուսափելի է: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը. հաղորդում է ԻՍՆԱ-ն:
«Միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի անդամ բոլոր երկրները համակարծիք են, որ ստեղծված իրավիճակի եւ լարվածության մեղավորն ԱՄՆ-ն է: Իրանի պահանջներն ի սկզբանե պարզ ու հստակ էին, դրանք տեղավորվում են համաձայնագրի պահանջների շրջանակում»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը՝ նշելով, որ եթե գործարքի մյուս կողմերը լիարժեք չեն կատարում իրենց հանձնառությունները, ապա Իրանն էլ կարող է նույն կերպ վարվել:
«Դա Իրանի Իսլամական Հանրապետության իրավունքն է»,- հստակեցրել է նա: