|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հուլիսի 2-ին կայացավ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը՝ ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվիաբոյի (Louise Mushikiwabo) նախագահությամբ։
Նիստի ընթացքում ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Երևանի գագաթաժողովի հանձնառությունների իրականացման ընթացքը՝ կոչ անելով կազմակերպության անդամ պետություններին ներկայացնել Երևանի գագաթաժողովի շրջանակներում ընդունված որոշումների իրականացման համար ձեռնարկված միջոցառումները։ Նա նաև ներկայացրեց գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում ՖՄԿ-ի հետ իրականացվելիք նախաձեռնությունները։
ՀՀ ներկայացուցչի ելույթից հետո ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհակալություն հայտնեց Հայաստանին և անձամբ ՀՀ ներկայացուցչին՝ գագաթաժողովում լավ նախագահության և նրա կողմից Փարիզում իրականացվող գործունեության համար։