|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայտնի հեռուստահաղորդավար Միխայիլ Շիրվինդտը, որը պատրաստվում է ամուսնալուծվել, լքել է Մոսկվան և այժմ գտնվում է Հայաստանում. հայտնում է Пятый канал-ը:
Նա իր ինսթագրամյան էջում գրառում է արել, որում հիացմունքով է խոսել «Մայր Հայաստան»-ի և բաց երկնքի տակ գտնվող ռազմական տեխնիկայի թանգարանի մասին:
«Ինձ շատ է դուր գալիս այդ օդանավը` ՄիԳ -15-ը: Նա վախենալու չափ վտանգավոր է: Սակայն պատկերացնո՞ւմ եք` եթե ինչ-որ մեկի մոտ ժամանի այդ օդանավը: Առանց պատուհանների, առանց դռների, վախենալու է: Իմ կարծիքով՝ փայլաթիթեղից է պատրաստված։ Մարդիկ կմեռնեն վախից։ Ահա այսպիսի զինվորական տեխնիկա`Հայաստանում»,- գրել է նա:
Հեռուտաալիքը հիշեցնում է, որ ամուսնալուծության մասին լուրը հաղորդավարը հաստատել է իրենց հետ զրույցում թռիչքից առաջ: