|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռեժիսոր-վավերագրող Ջո Բերլինգերի նկարահանած` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մտադրված ոչնչացում» փաստավավերագրական ֆիլմը ներկայացվել է ամերիկյան հեռուստատեսային «Էմմի» մրցանակի:
Ֆիլմը ներկայացվել է «Լավագույն պատմական ֆիլմ» անվանակարգում` «Էմմի»-ի լրատվական և վավերագրական կատեգորիայում:
Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության և Թուրքիայի ու նրա ռազմավարական դաշնակիցների կողմից ժխտողական քաղաքականության մասին: Պրեմիերան տեղի է ունեցել 2017 թ.:
Բերլինգերը «Էմմի»-ի մրցանակակիր է և հայտնի վավերագիր:
«Մտադրված ոչնչացում» ֆիլմը մինչ այս արժանացել է Լոս Անջելեսի կինոփառատոնի մրցանակի: