|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռեժիսոր Արշակ Զաքարյանի «Կինը» կարճամետրաժ ֆիլմը վերջին օրերին միանգամից երկու կարեւոր մրցանակի է արժանացել:
Yerkir.am-ի հետ զրույցում Արշակ Զաքարյանը նշեց, որ «Նոֆի» փառատոնի շրջանակներում Ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմն արժանացել է «Լավագույն հայրենասիրական ֆիլմ» մրցանակի:
Իսկ «Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել հայ կնոջ կերպարը արժանապատվորեն ներկայացնելու, հայրենիքի պաշտպանության հարցի նկատմամբ հարգանք ու պատասխանատվություն սերմանելու համար: