|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ապրիլի 16-23-ը անցկացված 3-րդ միջազգային կինոփառատոնի «Երկնային տաճարի պարգևները» մրցութային ծրագրում հայկական «Եթե բոլորը…» ֆիլմն արժանացել է երկու մրցանակի: Ֆիլմի երաժշտության համար «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակը շնորհվել է Վահագն Հայրապետյանին և «Երկրորդական դերի լավագույն դերասան» մրցանակը` դերասան Վահագն Սիմոնյանին:
Արցախյան ազատամարտի մասին պատմող «Եթե բոլորը…» ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, սցենարի հեղինակները` Միքայել Պողոսյանն ու Թերեզա Վարժապետյանը, իսկ ֆիլմի պրոդյուսերը` Միքայել Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Պեկինի միջազգային կինոփառատոնը ամենախոշորն է ասիական տարածաշրջանում: Այս տարի «Երկնային տաճարի պարգևները» մրցութային ծրագրում ընտրվել էր 15 ֆիլմ: Փառատոնի ժյուրին գլխավորում էր Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը: