|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
BetConstruct ընկերությունը հերթական մրցանակի է արժանացել BEGE 2016 ցուցահանդեսում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ:Այս անգամ հայկական արմատներով ընկերությունը լավագույնն է ճանաչվել «Սպորտային խաղադրույքներիբացառիկհարթակ» անվանակարգում:
Մրցանակն ընկերության ներկայացուցիչներին հանձնել են Ժամանցի և խաղային ոլորտի բալկանյան ցուցահանդեսի ժամանակ (BalkanEntertainmentandGamingExhibition): Ցուցահանդեսը տեղի է ունեցել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նոյեմբերի 24-ին:
BetConstruct-նառցանց և իրական խաղային ոլորտում ծրագրային լուծումներ մշակող և մատակարարող առաջատար ընկերություններից է: Տարիների ընթացքում ընկերությունն արժանացել է մի շարք մրցանակների: Վերջին ձեռքբերումներից է՝ «Տեխնոլոգիաների լավագույն մատակարար» մրցանակը, որը ստացել է InternationalGamingAwards 2016 մրցանակաբաշխության ժամանակ:
EGR B2B 2015 և 2016 մրցանակաբաշխություններում արժանացել է «Հաճախորդների լավագույն սպասարկում» մրցանակին, իսկ InternationalGamingAwards 2015 մրցանակաբաշխությունում՝ «Տարվա նորարար» մրցանակին։