|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Լոնդոնում տեղի ունեցավ խաղային բիզնեսի ներկայացուցիչների ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը: Անգլիայի մայրաքաղաքում են հավաքվել ոլորտի հայտնի և համաշխարհային ասպարեզում մեծ համբավ ունեցող գրեթե բոլոր ընկերությունների պատվիրակությունները:
Եվ ահա, BetConstruct-ը այս ներկայացուցչական ֆորումում և լարված մրցակցային պայմաններում գրանցում է իր այս տարվա իր առաջին հաղթանակը՝ շահելով Տարվա լավագույն տեխնոլոգիաների մատակարար մրցանակը: Այս պարգևին ընկերությունն արժանանում է արդեն երրորդ անգամ, ինչը վկայում է BetConstruct-ի ճիշտ ռազմավարության, շարունակական կատարելագործման և ոլորտում վարած կայուն և վստահելի քաղաքականության մասին: Մրցանակը թիմային քրտնաջան աշխատանքի արդյունքն է:
Նշենք, որ հայկական արմատներով BetConstruct ընկերությունը Հայաստանում բացառիկ իրավունքով սպասարկում է Վիվառո ընկերությանը: