|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանում հիմնված և խաղերի համաշխարհային շուկայում առաջատար դիրքեր գրաված BetConstruct ընկերությունը այս տարի ևս դատարկաձեռն չի վերադարձել Լոնդոնում տեղի ունեցող ամենամյա The International Gaming Awards-ից:
Այս անգամ BetConstruct-ը շուկայում առաջատար ընկերությունների՝ Playtech, NetEnt, Microgaming և Scientific Games հետմրցապայքարում հաղթող ճանաչվեծ տարվա «The Technology Provider/Supplier» (Տեխնոլոգիաների Մատակարար) անվանակարգում:
«Աննկարագրելի զգացողություն է՝ ընտրվել խաղային ոլորտում տեխնոլոգիաների լավագույն մատակարար շատ խստապահանջ փորձագետների կողմից, - ասաց BetConstruct-ի գործադիր տնօրեն Վահե Բալուլյանը:- 2015-ի Լավագույն Նորարար մրցանակին արժանանալուց հետո այս մրցանակն ունի մեզ համար է՛լ ավելի մեծ նշանակություն: Այն արտացոլում է մեր ընկերության հանձնառությունը՝ ամեն կերպ աջակցել մեր գործընկերներին հասնել նորանոր հաջողությունների և գերազանցել իրենց ունեցած ակնկալիքները»:
Ավելի քան 60 երկներից մոտ 140 ընկերություններ սպասարկող BetConstruct-ը Հայաստանում իր տեխնոլոգիաները տրամադրում է բացառապես Vivaro ընկերությանը: