|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ամեն տարի Gaming Intelligence-ը հրապարակում է առցանց խաղերի բնագավառում «Թեժ 50» նորարար եւ ոգեշնչող անձանց ցանկը: Հայաստանում հիմնված և բազմաթիվ պարգևների արժանացած BetConstruct ընկերության գործադիր տնօրեն Վահե Բալուլյանը 2016-ին դարձավ այս պատվավոր ցանկում ներգրավված առաջին հայը:
Իր հերթին՝ International Gaming Awards-ը ճանաչեց BetConstruct-ը 2016-ի տեխնոլոգիաների լավագույն մատակարար:
«Խորապես զգացված եմ, որ BetConstruct ընկերության շնորհիվ Հայաստանն արդեն ամուր դիրքեր է գրավել համաշխարհային շուկայում որպես խաղային տեխնոլոգիաների առաջատար արտադրող և մատակարար: Ունենալով ներկայացուցչություններ և հաճախորդներ գրեթե բոլոր մայրցամաքներում՝ BetConstruct-ը ապացույցն է հայերի հնարամտությանն ու գործարարությանը: Ավելին՝ BetConstruct-ի զարգացման և հաճախորդների սպասարկման ամենամեծ բաժանմունքը գտնվում է Հայաստանում, ինչը հզոր օրինակ է այն քայլերի, որոնք պետք է ձեռնարկվեն Հայաստանի տնտեսական աճի և բարգավաճման համար»: