|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակում երեկ հրապարակվեցին իրավական թեմաների լուսաբանմանը նվիրված` լրագրողների մրցույթի արդյունքները: Yerkir.am կայքի լրագրող Թագուհի Մելքոնյանն իր «Մեր անձնական տվյալների ճակատագիրը պատգամավորների ձեռքում է» վերտառությամբ հրապարակման համար արժանացավ առաջին մրցանակի: Երկրորդ տեղը զբաղեցրեց Արև Ավագյանը (հանրային հեռուստաընկերություն), իսկ երրորդը՝ Գևորգ Թոսունյանը(iravaban.net):
Մրցանակակիրներն արժանացան պատվոգրերի և դրամական պարգևների:
Նշենք, որ մրցույթը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության առաջարկությամբ` Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից:
