|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Լոս Անջելես Լեյքերս» ակումբի նախկին պաշտպան Քոբի Բրայանթը հետմահոը «Էմմի» հեղինակավոր մրցանակի դափնեկիր է դարձել. այս մասին նշվում է ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի Twitter-ի էջում։
Հստակեցվու է՝ մրցանակը հետմահու կհանձնվի մարզիկին հուլիսի 18-ին. մարզիկը դրան արժանացել է Լոս Անջելեսի զարգացման գործում ներդրման համար։
Հիշեցնենք՝ Բրայանթը մահացել է հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետևանքով։ Նա իր դստեր՝ 13-ամյա Ջաննայի հետ մեկնում էր պատանեկան բասկետբոլային հանդիպման։ Ինը ուղևորներից ոչ մեկը ողջ չի մնացել։ Բրայանտը մեկնում էր Sikorsky S-76B ուղղաթիռով, որը համարում է աշխարհում ամենաանվտանգներից մեկը։
Նշվում է՝ թռիչքի ժամանակ տարածքում խիտ մառախուղ է եղել։
Հավելենք՝ մարզիկը թիմի հետ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հինգ չեմպիոնական տիտղոս է հաղթել, ինչպես նաև արժանացել է օլիմպիական երկու ոսկու։