|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Էրիկ Ֆրիդլերի «Աղետ. մի ցեղասպանություն» 90-րոպեանոց ֆիլմը, ի թիվս NDR-ի 11 այլ արտադրությունների, ներկայացվել է 2011-ի «Ադոլֆ Գրիմմե» մրցանակին:
Հեռուստատեսության սահմանած «Ադոլֆ Գրիմմե» մրցանակն ամենամյա է, Գերմանիայում համարվում է հեղինակավորներից մեկը: NDR-ի Հյուսիսարեւմտյան ռադիոհեռուստատեսության առաջին գլխավոր տնօրեն Ադոլֆ Գրիմմեի (1889- 1963) անունով է կոչվում:
Հիշեցնենք, Հայոց ցեղասպանության մասին պատմող «Աղետ» վավերագրությունը 2010-ին շահեց գերմանական հեռուստատեսության մրցանակը վավերագրություն անվանակարգում եւ «Արմին Թ. Վեգներ» մարդասիրական մրցանակը (Humanitarian Award): «Ադոլֆ Գրիմմե» մրցանակի այն ներկայացվել է տեղեկատվություն եւ մշակույթ անվանակարգում:
Հաղթողների անունները պարզ կդառնան մարտի 16-ին, մրցանակների հանձնումը տեղի կունենա ապրիլի 1-ին: