|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի արտագին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել երեկ Պենտագոնի` Թուրքիային Ֆ-35 կործանիչների ծրագրից դուրս մղելու հայտարարության վերաբերյալ:
«Սա միակողմանի քայլ է և չի համապատասխանում դաշնակցային ոգուն: ԱՄՆ ղեկավարությունը ոչ մի օրինական փաստարկ չի բերել Թուրքիային Ֆ-35-ների ծրագրից դուրս մղելու հարցում: Այս որոշումը ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական հարաբերությունների վրա անբուժելի վերքեր է բացելու, և հրավիրում ենք ԱՄՆ-ին` հետքայլ անել այս սխալից: Անարդար է Ֆ-35-ների գլխավոր դաշնակիցներից մեկին այս ծրագրից դուրս թողնելը, իսկ այն վարկածը, որ Ս-400-ները թուլացնելու են Ֆ-35-ներին, ուժը կորցրել է»,- հայտարարությունն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը: