|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումներին Սիրիայի վերաբերյալ. հայտնում է РИА Новости-ն:
«Ուղղակի հանդես գալ ինչ-որ նախազգուշացումներով` ուշադրություն չդարձնելով Սիրիայում իրավիճակի համար վտանգավոր, բացասական ներուժի վրա, հավանաբար, ոչ լիարժեք, ոչ համապարփակ մոտեցում է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը իր թվիթերյան էջում նախազգուշացրել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` զերծ մնալ ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգի վրա հարձակումից: