|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հերքել է ԱՄՆ Պենտագոնի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը Թուրքիայի հետ բանակցություններ է վարում Աֆրինի շուրջ:
Հիշեցնենք, որ Պենտագոնի խոսնակ գնդապետ Ռոբերտ Մենինգը հայտնել էր, որ ԱՄՆ-ը և Թուրքիան բռնության աճը կանխելու համար բանակցում են Սիրիայի Աֆրինում, որտեղ Թուրքիայի ԶՈՒ-ն իրականացնում է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը պնդել է, որ Մենինգի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը:
«Թուրքիան ԱՄՆ-ի հետ Աֆրինի հարցով որևէ դիվանագիտական քննարկում չի վարում: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը փետրվարի 15-16-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ երկու երկրների միջև Սիրիային վերաբերող խնդիրները հաղթահարելու նպատակով հնարավոր է մշակել մի մեխանիզմ, և դրա շրջանակներում առաջնահերթությունը տվելու է Մանբիչին»,- հայտարարել է նա: