|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրեր առաջ իր դժգոհությունն էր հայտնել այն մասին, թե «Նոբելյան մրցանակը տրվում է պատվերով»: Նրա կարծիքով՝ Նոբելյան մրցանակն էլ է կապված քաղաքականության հետ:
Ըստ Demokrathaber-ի՝ Նորվեգիայի Նոբելյան մրցանակի ինստիտուտը պատասխանել է Էրդողանի՝ «պատվերի» վերաբերյալ հայտարարությանը: Ինստիտուտի ղեկավար Օլավ Նժոլստադը հայտնել է, որ Նոբելյան մրցանակի կոմիտեն Խաղաղության մրցանակ տալու համար որևէ մեկից հրահանգ չի ստանում, նաև շեշտել է, որ կոմիտեն քաղաքականացված չէ:
«Այդ իսկ պատճառով նախագահ Էրդողանի այդ հայտարարությունները սխալ են»,- ասել է ինստիտուտի ղեկավարը: