|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ` հուլիսի 15-ին, Երևանում մեկնարկեց Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության 25-րդ ուսանողական հավաքը: Աշխարհի 9 երկրներից 30 ուսանողներ եկել են մասնակցելու Համազգայինի` արդեն ավանդույթ դարձած հավաքին:

Հավաքը բացեց ֆորումի ընդհանուր պատասխանատու Խաչիկ Դեմիրճյանը: Նա, կարևորելով ուսանողական այս հավաքը, նշեց, որ այն նպատակ ունի երիտասարդներին ճանաչել տալու ոչ միայն հայրենիքի տեսարժան վայրերը, այլև հաղորդակից դարձնելու հայոց պատմությանն ու մշակույթին:
Երիտասարդներին ողջունեցին նաև ՀՀԿՄՄ-ի կենտրոնական վարչության անդամ Վիգեն Քյուֆենկչյանը, Երևանի գրասենյակի ղեկավար Ռուզաննա Առաքելյանը:
Առաջիկա օրերին ուսանողները կլինեն նաև Արցախում:

ՀՀԿՄՄ-ն համոզված է, որ այս առիթը մեր երիտասարդների համար էլ ավելի համոզիչ կդարձնի այն ճշմարտությունը, որ հայրենիք ունենալը բախտավորություն է, հայ լինելը` հպարտություն: