|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Օրեր առաջ ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական միջագային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչությունը հաղորդագրություն էր տարածել` խնդրելով գործընկերներին մինչև սույն թվականի փետրվարի 6-ը գրավոր ներկայացնել իրենց դիրքորոշումը ՀՀ օրհներգի փոփոխության հետ կապված:
Հարցմանն ի պատասխան`Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամը վերահաստատել է իր դիրքորոշումը. « Այս օրերին դարձյալ առիթ է ներկայացել խոսելու օրհներգի մասին: Մենք միշտ, այժմ էլ հաստատում և պնդում ենք մեր կարծիքն առ այն, որ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները մեր պատմությունն են, այն փոխելը կամ խեղաթյուրելը անընդունելի է: Այն ազգը, որը չի գալիս անցյալից, չունի ներկա»: