|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Համազգային Հայ կրթական և մշակութային միությունը, հավատարիմ մնալով իր կոչմանը, ընթերցասեր լայն հասարակությանն է ներկայացնում «Լևոն Շանթ. մարդը և գործը» հատորյակը՝ նվիրված Լևոն Շանթի 150-ամյակին: Գրքում տեղ գտած նյութերի մեծ մասն առաջին անգամ է տպագրվում Հայաստանում, ինչն է՛լ ավելի հետաքրքիր պահեր կպարգևի ընթերցողին:
Մեծ մտավորականի՝ հայ կյանքի ու հատկապես կրթության և մշակույթի անդաստանում իր անջնջելի դրոշմը թողած Լևոն Շանթի հոգևոր ժառանգությունը հասկանալի պատճառներով արգելքի տակ էր խորհրդային տարիներին: Խոստովանենք, որ վերանկախացումից հետո էլ լիարժեք չի քարոզվել…
«Լևոն Շանթ. մարդը և գործը» գիրքը մտահղացվեց և ծնունդ առավ Համազգայինի ու նրա մտավորական բարեկամների ջանքերով: Հետաքրքիր ու նվիրական անունների կհանդիպեք գրքում՝ Սիմոն Վրացյան, Նիկոլ Աղբալյան, Կարո Սասունի, Հակոբ Օշական, Մուշեղ Իշխան, Անդրանիկ Ծառուկյան…, որոնց հուշագրական նոթերն ու բնութագրական դիտարկումները յուրահատուկ արժեք են հաղորդում գրքին:
Բարի վայելում: