|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն: Նրան են ուղեկցում ՀՀ կառավարության երեք անդամներ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նրանք շրջայց են կատարում ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սմարթ ավանի տարածքում, ծանոթացել կենտրոնի մեկամյա գործունեության արդյունքներին:
Շրջայցից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Կարո Արմենի հետ: Այնուհետև վարչապետը կլինի հերթական «ՍՄԱՐԹամեջի» հյուրն ու կշփվի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շահառուների հետ: