|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում պատասխանել էր Հունաստանի ԱԳՆ նորանշանակ նախարար Նիկոս Դենդիասի` Թուրքիայի վերաբերյալ հայտարարություններին:
«Կիպրոսի հատուկ տնտեսական գոտին պատկանում է Կիպրոսին: Ավելին` Թուրքիան պետք է հաշվի առնի, որ Կիպրոսը ԵՄ անդամ է: Թուրքիան ոչինչ չի շահի, եթե միջազգային իրավունքին հակառակ գործողություններ անի: Թուրքիան Միջերկրականի արևելյան ջրերում պետք է դադարի իրեն լկստված երեխայի պես պահել, պետք է հանդես գա որպես ժամանակակից և լուրջ դերակատար»,- հայտարարել էր Դենդիասը:
«Մենք քննադատում ենք մեր գործողություններն անօրինական որակելը: ԵՄ անդամ երկիր լինելը ձեզ Կիպրոսի թուրքերի իրավունքներն ու շահերը ոտնահարելու իրավունք չի տալիս»,- Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն է մեջբերում diken.com.tr կայքը:
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ ԵՄ-ն չի կարող միջնորդ լինել այս խնդրում թուրքերի և հույների միջև:
Նշենք, որ Թուրքիայի նկատմամբ քննադատություններն ավելացան այն բանից հետո, երբ հունիսի 20-ին Թուրքիան Կիպրոսի ափերի մոտ ուղարկեց նաև երկրորդ` «Յավուզ» նավը: