|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարություն է տարածել՝ Հայաստանին և Հունաստանին խիստ քննադատելով:
Բիլգիչն անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ Հունաստան այցելած` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ու նախագահ Պրոկոպիս Պավլուպուլոսը քննադատել են Թուրքիային Հայոց ցեղասպանությունը հերքելու համար:
Աղավաղելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները Աթենքում՝ Բիլգիչը գրավոր պատասխան է հղել ՀՀ նախագահի` Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին` նշելով, թե դարասկզբին՝ «Օսմանյան կայսրության անկման ժամանակ, տեղի ունեցած պատմական որոշ իրադարձությունների» մասին է խոսքը:
«Հայաստանի և Հունաստանի հայտարարություններն ապացուցում են, որ նրանց հարաբերությունները թուրքական ինքնության դեմ քարոզչության վրա հիմնված հիվանդ մտածելակերպի արդյունք են»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը՝ ճոխ հայտարարություններով հերթական անգամ հերքելով Հայոց ցեղասպանության փաստը: