|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների և Բոսնիայի և Հերցոգովինայի սահմանապահների միջև բախումների են տեղի ունեցել. հաղորդում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:
«Դնևնի Ավազ» անունով տեղական լրատվամիջոցի համաձայն` Էրդողանի` Սարաևո հասնելուց հետո օդանավակայանում սահմանապահների և նրա անվտանգության աշխատակիցների միջև վեճ է ծագել: Նշվում է, որ Էրդողանի անվտանգության աշխատակիցները նախագահի` ինքնաթիռից իջնելու ժամանակ արդեն վերադարձել էին ինքնաթիռի մոտ, իսկ նրանց զենքերը վերադարձվել էին:
Սարաևոյի սահմանապահ ուժերի հրամանատար Զորան Գալիջը դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել: «Շատ ագրեսիվ էին և նրանց թվում էր, թե իրենց երկրում են: Պետք է հարգանք ցուցաբերեն մեր օրենքների նկատմամբ և արժանի էին ձերբակալման»,- ասել է նա: Իսկ Սարաևոյի սահմանապահ ուժերի խոսնակ Յասմինկա Մույիչը նշել է, որ թուրքերը հրաժարվել էին զենքերը հանձնել:
Նշենք, որ նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև 2017 թ. Վաշինգտոնում, երբ Էրդողանի թիկնապահները հարձակվել էին հայ, հույն և քուրդ ցուցարարների վրա: