|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Նիդերլանդների դատարանը վճռել է, որ երկրի կառավարությունը մեղավոր է 1995 թվականին Սրեբրենիցայից փախած ավելի քան 300 բոսնիացիների մահվան համար: Բոսնիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում պարտադրված վերաբնակները ստիպված են եղել ապաստանել ՄԱԿ-ի բազայում, սակայն հոլանդացի խաղաղապահները նրանց հանձնել են սերբ հրամանատարներին. հայտնում է BBCRussian.com-ը:
Դատարանի վճռում ասվում է, որ այդ մարդիկ մեծ հավանականությամբ ողջ կմնային, եթե նրանց չստիպեին լքել բազան:
Նիդերլանդների դատարան երկրի կառավարության դեմ հայց է ներկայացրել «Սրեբրենիցայի մայրեր» կազմակերպությունը: Թեեւ դատարանը հօգուտ նրանց է որոշում կայացրել, ոչ բոլոր զոհվածների հարազատները փոխհատուցում կստանան: