|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեւանի քաղաքապետարանի դիմացից այսօր՝ հուլիսի 8-ին, բողոքի ակցիա իրականացնելիս բերման ենթարկված 8 անձինք արդեն ազատ են արձակվել, քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտարարել է Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, ում եւս բերման էին ենթարկել:
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով:
Սոնա Աղեկյանը ոստիկանության կենտրոնականի բաժնից դուրս գալուց հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ իրենց խափանման միջոցը փոխվել է, բաց են թողնվել երկրից չբացակայելու ստորագրությամբ:
«Վաղը կրկնելու ենք մեր ակցիան: Մենք Երեւանը մաքրելու ենք աղբից, ոչինչ մեզ չի խանգարի: Ժամանակին Ռադիոյի շենք մտնողների դեմ քրգործ չի հարուցվել, բոլորն ազատության մեջ են, ապա մեր հանդեպ թող հարուցեն քրեական գործեր, օրական մի քանի անգամ,- հայտարարեց նա:
Սոնա Աղեկյանը նշեց, որ այսօր կամ վաղը ասուլիսով հանդես կգան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացիներն բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի դիմաց: